Posted in Մայրենի

Տնային աշխատանք

Տնային աշխատանք

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:

1.Պապին վոտքը մցրեց բզեզի բույնը

2.տղան իրեն լեզու առավ

3.Իմ դասարանցու մոտ սովորություն կա մատը  կծել

4.Ես վախից ոսկոր ու կաշի դառա

5.Մեքենայի հետ գործ անելուց գլուխս յուղեցի

6.Մատիցս փուշ հանեցի

7.Ընկերս գլխիս քար գցեց

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.
— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:
— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:
Բարեկամը զարմանում է.
— Կատակո՞ւմ ես:
— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.
— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:
 Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:
Բարեկամի բերանը բաց է մնում.
— Ձե՞ռ ես առնում:
— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի, քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

3. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Բերանդ ջուր մի՛ առ, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն  աշխարհն ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

Դարձվածքները փոխեցին տպավորութունը, փոխեցին տեքստի ձևը, բայց ոչ իմաստը: Նաև տեքստը ավելի հասուն և չափազացրաց թվաց:

Հեղինակ՝

https://wordpress.com/me

Թողնել մեկնաբանություն