Posted in պատմություն

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Նոր տարին տարբեր երկրներում»

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներում Ամանորը նշվում է յուրովի, սակայն նրանց ընդհանրացնում է այն, որ բոլոր մարդիկ Նոր տարին դիմավորում են նոր հույսերով ու սպասելիքներով, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում, իսկ երեխաները սպասում են Ձմեռ Պապին, որին ամեն ժողովուրդ տարբեր անուններ է տալիս:                                              

Հին հայերի նավասարդյան Ամանորը նշվել է օգոստոսի 11-ին: Այն XII դարում ընդունել է տոմարագետ Հովհ. Սարկավագը: Հայկական ավանդական Ամանորը յոթնօրյա բացօթյա տոնակատարությամբ նշվել է Նպատ լեռան ստորոտում` արքունիքի, աշխարհազորի ներկայությամբ: Տոնի գլխավոր ծիսական արարողությունը լեռան գագաթին մեկամյա կենդանու զոհաբերությունն էր (հիմնականում՝ եղջերու) եւ ծիսական կերակուր եփելը (զոհաբերած կենդանու մսով հարիսա): Հեթանոս հայերի ամանորյա այս տոնակատարությունը շարունակվել է նաեւ քրիստոնեության վաղ շրջանում:                     Բուլղարիայում ավանդույթի համաձայն` Նոր տարին դիմավորում են տանը: Տոնակատարության սկզբում տան կրտսերը կանգնում է տոնածառի մոտ եւ երգում, իսկ մեծահասակները նրան նվերներ են մատուցում: Սակայն ամենահետաքրքիրը սկսվում է ժամը 00:00-ին հնչող ղողանջներից հետո, երբ տանտիրուհին սկսում է կտրատել ամանորյա անակնկալ-կարկանդակը: Եթե մեկին կարկանդակի միջից բաժին է հասնում մետաղադրամ, դա նշանակում է, որ այն կբերի հարստություն, իսկ չամուսնացածներին բաժին ընկած վարդի ճյուղը` սեր:

Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա, որի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքցված է ընկույզ կամ նուշ: Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին: Եթե նրանցից որեւէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել չի լինի:                                                                                                                              Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ին (բառացի նշանակում է Ծննդյան Հայր): Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով եւ բացատրելով, թե ինչ են ցանկանում: Նամակն այնուհետեւ գցում են բուխարիի մեջ: Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը:

Իտալիայում անցնող տարվա վերջին օրը բոլոր պատուհաններից դուրս են թափում անպիտան իրերը: Իտալացիները նախընտրում են Նոր տարի մտնել ոչ միայն տան նորացված հարդարանքով, այլեւ նոր հագուկապով: Սակայն իտալական հին ավանդույթն այլ է. դեկտեմբերի 31-ին տղամարդիկ եւ կանայք հարազատներին նվիրում են կարմիր գույնի ներքնազգեստ: Հենց այդ գույնն է խորհրդանշում նորությունը: Իսկ փոքրիկ իտալացիները նվերներ են սպասում Ձմեռ Պապի կնոջից` Լա Բեֆանայից:       Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ: Ամանորի ճաշկերույթի ամենակարեւոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթ:      Հյուսիսային Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով: Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները եւ փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են եւ սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղին` նվերը ստանալու համար:                                              Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու: Սակայն ճապոնական տան հիմնական զարդարանքը «կադոմացու»-ն է (ելքի մոտի սոճի): «Կադոմացու»-ն յուրօրինակ ողջույն է Նոր տարվա սրբին: Սովորաբար այն պատրաստում են սոճուց, բամբուկից եւ բրնձի հյուսված ցողուններից:                                                                

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արեւելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:                                                                         Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը եւ բրնձի շիլան: Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն: Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին: Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաեւ ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետեւյալ խոսքերով`«ՙԿա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»: Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է եւ բոլոր երեխաները ստանում են նվերներ:                   

Ամերիկայում ուշադրություն է դարձվում ոչ միայն նվերին, այլ փաթեթավորմանը: Ծննդյան տոնի օրը բոլորը կարող են ժամերով եւ մեծ ուրախությամբ բացել նվերը, որը կաղամբի նման փաթաթված է բազմաթիվ թղթերի մեջ:

Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ` չնայած կան որոշակի կանոններ: Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը: Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»:

Էստոնիայում, ինչպես նաեւ Ավստրիայում եւ Շոտլանդիայում, նոր տարում երջանկություն կբերի փողոցում հանդիպած ծխնելույզ մաքրողը, որը պարտադիր ձեռքին պետք է ունենա աշխատանքի համար անհրաժեշտ իրերը: Շոտլանդիայում նաեւ Ամանորի գիշերը գնում են հարեւան-բարեկամների տուն՝ նախապես վերցնելով մի կտոր քաղցրաբլիթ, մեկ գավաթ գինի եւ մի փոքրիկ կտոր ածուխ: Շոտլանդացիների տեսանկյունից դա ամենալավ ձեւն է ամբողջ տարվա համար ապահովելու սննդամթերք, խմիչք եւ տաքություն:                                                    

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բեւեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է: Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի` Ձմեռ Պապի կերպարանքով: Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը, բոլորը սկսում են շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենը` նվերներ բաժանել: Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում է Նոր տարին մուտք  գործում Շվեդիա:                                                                               

Հրեաների Նոր տարին կոչվում է Ռոն Աշանա: Հրեական տարվա վերջին ամսում առավոտյան աղոթքում կարդում են «Սլիխոթ»՝ հատուկ աղոթք, որում ասվում է գործած մեղքերի մասին եւ խնդրում են Աստծուն ներել դրանք: Սակայն Ամանորի դիմավորումը ուրախ տան է: Ռոն Աշանային հրեաների սեղանին միշտ պետք է լինի մեղր եւ խնձոր: Խնձորի կտորները թաթախում են մեղրի մեջ եւ ուտում:     Տոնի նախօրեին Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա եւ շամպայն: Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է եւ հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ` այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու, խաղող ուտելու: Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 հատիկ, որից յուրաքանչյուրը խորհրդանշում է տարվա ամիսը. եթե հասցնում են ուտել բոլոր 12-ը, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը: Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաեւ նրանց վրա, ով Նոր տարին դիմավորում է տանը: Խաղողի հատիկները դրվում են բոլոր ափսեների մեջ:

Posted in Մայրենի

Ստեղծագործական աշխատանք նախագիծ


Ստեղծագործական աշխատանք

  • Թեման ընտրում ենք ինքնուրույն
  • Կարող է լինել պատում, պատմվածք, հեքիաթ, էսսէ, մտորում, վերլուծություն, այլ ստեղծագործություն
  • Հաջողվածները կհրապարակվեն ,,Մարգարիտ,, ամսագրում
  • Ես այսոր ուզում եմ խոսել ծրագրավորման մասին իսկ կոնկրետ html մասին HTML-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստեղծել համեմատաբար պարզ, սակայն գեղեցիկ ձևավորված փաստաթուղթ։ Ի հավելումն փաստաթղթի կառուցվածքի պարզեցմանը՝ HTML-ում աջակցվում էր հիպերտեքստը։ Մուլտիմեդիայի հնարավորությունները ավելացվեցին քիչ ավելի ուշ։ Ի սկզբանե HTML լեզուն ստեղծվել է որպես փաստաթղթերի կառուցման և ձևավորման միջոց՝ անկախ օգտագործվող արտածման միջոցից (էկրան, տպիչ և այլն) ցուցադրելու միջոց։ Նախնական HTML ձևաչափով տեքստը պետք է առանց ոճային և կառուծվածքային ձևափոխման արտածվեր սարքավորման վրա՝ տարբեր տեխնիկական համալրմամբ (ժամանակակից համակարգչի գունավոր էկրանը, օրգանայզերի մոնոխրոմային էկրան, բջջային հեռախոսների կամ տեքստերի ձայնային վերարտադրման ծրագրերի կամ սարքավորումների սահմանափակ չափերով էկրան)։ Սակայն HTML-ի ժամանակակից կիրառումը հեռու է սկզբնական նշանակությունից։
Posted in Ռուսերեն

Домашнее задание:

У каждого праздника — свои традиции. Новый Год особенно богат всяческими обычаями и ритуалами. К примеру, в доме обязательно должна быть наряженная ёлка или сосна.
Но есть еще традиции семейные, которые родители и дети повторяют из года в год, а иногда – из поколения в поколение. Такие обычаи объединяют домочадцев. Семейные традиции – это то, что сохраняется и передается через поколения.

Работаем по следующим пунктам:

  • наши семейные новогодние традиции ( статья, аудио, видео)
  • Новом году В каждой семье есть семейные традиции, а у нас принято так:что мы должны откревать подарки до новово года
  • описываем в блоге праздничное новогоднее угощение ( желательно новое, нестандартное)
  • На Новый год у нас приготовливаются праздничные закуски как: канапе салат цезарь сырное и имбирное печенье и в центре стола всегда стоит большой кусок витчены ․
Posted in Մաթեմատիկա

տնային

708.Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնց գումարը հավասար է 0-ի։

1+2-3=0

0:1×2=0

0x1:2=0

709.Գրե՛ք երեք հաջորդական ամբողջ թվեր, որոնցից ամենափոքրը հավասար է 4, –3, 0 թվերից ամենափոքրին։

-3, -2, -1:

699.Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք AB հատվածը, որի ծայրակետերն են
բ) A (+3, +2), B (+2, +1)
դ) A (-1, +1), B (0, 0)
զ) A (+4, -4), B (+3, -3)

700.Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABC եռանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են. ա) ։

 A (+1, +2), B (–4, –2), C (–3, +3)

701.Կոորդինատային հարթության վրա կառուցե՛ք ABCD քառանկյունը, որի գագաթները հետևյալ կետերն են.

բ) A (+4, 0), B (-2, +1), C (-3, -4), D (+4, -3)

Posted in Մայրենի

Գրաբարյան ընթերցումներ նախագիծ

Գրաբարյան ընթերցումներ

Ո՛ տայր ինձ զծուխ ծխանի

Եւ զառաւօտն նաւասարդի,

Զվազելն եղանց եւ զվարգելն եղջերուաց.

Մեք փող հարուաք ևւ թմբկի հարկանէաք,

Որպէս օրէն էր թագաւորաց:

Կարդա այսպես.

Եղջերուաց — եղջերվաց

Posted in Բնագիտություն

Տնային 1

Տնային 1

***Բանավոր քննարկում. թեմա

Բանվորը կիրառելով 125Ն ուժ, վագոնը տեղափոխեց 80մ։ Հաշվել բանվորի կատարած աշխատանքը։

F=125
S=80
A=?

A=F*S=125*80=10000 Ջ

Պատ.՝10000 Ջ

2.Թվարկված հատկանիշներից ո՞րն է բնութագրական շաքարի համար.

1) ջրում լուծելիությունը
2) ամրությունը
3) էլեկտրահաղորդականությունը
4) մետաղական փայլը

Posted in Մայրենի

Թարգմանություն նախագիծ

Թարգմանություն
1966 թ.-ին Լվովի քարանձավային ակումբի սպելեոլոգները կատարեցին տեղագրական հետազոտություն Վետրովայա քարանձավի տարածքում, քանի որ այդ ժամանակ արդեն հայտնի էր, որ Պոդիլյան քարանձավներով շատ հարուստ շրջան էր: Մի քանի միլիոն տարի առաջ ջրի հզոր հոսքերը լվանում էին այստեղ գիպսե գնդիկների ճեղքերը, և ստեղծվում էին քարանձավներ: Այնուհետև Լվովի աստղաբաններ Ալեքսեյ Սոլյարը և Միրոն Սավչինը, տեղական տղաների ղեկավարությամբ, սկսեցին ուսումնասիրել ստորգետնյա անցում կատարող փոքրիկ հոսքը: Կավե սիֆոնը անցնելուց հետո նրանք ուսումնասիրեցին քարանձավի առաջին 400 մետրը: Դրանից հետո սկսվեց լավատեսական քարանձավի բուռն ուսումնասիրությունը, որն իր անվանումը ստացավ այն բանի շնորհիվ, որ այլ սպելեոլոգներ չէին հավատում Լվովին և նրանց լավատես էին անվանում:

Աղբյուր

https://prekrasnij-mir.ru/priroda/peshhera-optimisticheskaya/

Posted in Մայրենի

Թարգմանություններ նախագիծ

Թարգմանություններ

  • Ընտրել տրված կայքերից որևէ նյութ, թարգմանել- 123, 4,
  • Թարգմանել այնպիսի նյութ, որ դեռ չի թարգմանվել
  • Կարող եք նաև այլ աղբյուրներից օգտվել, թարգմանել ձեզ հետաքրքրող նյութը
  • Անպայման նշել բնագրի աղբյուրը
  • Հաջողված թարգմանությունները կհրապարակվեն ,,Պատուհան,, ամսագրում:

թարգմանություն


Գետի ամբողջ անունը Լիջիանգ է: Գետի ափերը շարված են կանաչ բլուրներով և սարի լեռնագագաթներով: Լի գետը շատ մաքուր է և աներևակայելի պարզ: Զբոսաշրջիկները սիրում են այցելել Գուիլին-Յանգշուո հատված: Այստեղ դուք կարող եք տեսնել եզակի ժայռեր, առասպելական քարանձավներ և հարմարավետ գյուղեր: Լիժիանգ գետի ափերը համարվում են կարստային ապարների զգալի քանակության տեղակայման վայր: Ափը գերաճած է խիտ անսովոր եղեգներով, որոնք օգտագործվում են ինքնատիպ երաժշտական ​​գործիքներ ստեղծելու համար: Դրանք արձակում են նույնիսկ մեղեդիական ձայն, որը հիշեցնում է թռչունների երգը: