Posted in Ձմեռային ճամբար, Իմ նյութերը, Uncategorized

Հայկական ազգային հագուստ

Հայկական տարազհայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հող, ջուր, օդ և կրակ, գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ ՎանՎասպուրականըԿարինըՇիրակըՍյունիքԱրցախըԿիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։

Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործությանմանրանկարչությանգորգագործությանոսկերչության հետ[1]

download.jpg

Posted in Ձմեռային ճամբար, Uncategorized

Ձմեռային ճամբար 2-րդ օր

Այսօր ձմեռային ճամբարին մենք մասնակցեցինք առավոտյան պարապունքին և բնագիտության խմբով գնացինք բակում աղբ հավաքելու:Դրանից հետո եկանք դպրոց և խնամեցինք դպրոցի ներսում գտնվող ծաղիկները խաղացինք զարգացնող խաղեր :Գնացինք հաց ուտելու և հետո խաղացինք խելացի խաղեր:Հետո ստեղծեցինք մեր ջոկատի լոգոն: