Posted in Մայրենի

դասարանական և տնային

16.11.2020

Դասարանում 

Քննարկել հատվածները.

1. Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

2. Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Քերականություն

1. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել , մտածել , գողանալ, ցնորվել, մտորել , շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ , ողբալ, հիմարանալ , գռփել, թափառել, լալ, գժվել , պտտել:

շրջել-շրջագայել-պտտել-թափառել
խորհրդածել-մտածել-մտորել-խորհել-մտմտալ
կողոպտել-գողանալ-թալանել-հափշտակել-գռփել
խենթանալ-գժվել-ցնդել-խելագարվել-ցնորվել-հիմարանալ

2. Անտառ նկարագրի՛ր՝ գործածելով ինչքան հնարավոր է շատ հոմանիշներ:

Անտառը սիրուն է, գեղեցիկ է, գողտրիկ է և չքնաղ: Անտառը շատ գեղեցիկ է աշնանը: Այն գունեղ է և վառերանգ։