Posted in Ճամբար, Մայրենի

Մեր ժամանակի թրենդները (նախագիծ)

Մեր ժամանակի թրենդները. վերլուծություն, ուսումնասիրություն, տեսանյութեր

Ինչ է անիմեն։

Անիմե ճապոնական անիմացիոն արտադրանք, որ սովորաբար ստեղծվում է ձեռքով կամ համակարգչային անիմացիայի միջոցով։ Անվանումը animation բառի ճապոներեն տարբերակի կրճատ ձևն է, որը   օգտագործվում է ցանկացած անիմացիայի մասին խոսելիս, սակայն այլ լեզուներում եզրույթը նկարագրում է հենց ճապոնական կամ ճապոնանման անիմացիան, որը աչքի է ընկնում վառ ոճով, «համեղ» ու արտահայտիչ հերոսներով և ֆանտաստիկ թեմաներով։ Չնայած նրան, որ նման ոճի անիմացիան կարող է արտադրվել Ճապոնիայից դուրս, արևմուտքում շատերը սկզբունքորեն «անիմե» են համարում միմիայն ճապոնական անիմացիան։

Կոմերցիոն ճապոնական անիմացիան սկիզբ է առել դեռևս 1917 թ., և անիմե աշխատանքների արտադրանքը այդ ժամանակվանից սկսած կայուն աճ է արձանագրում։ Անիմեին հատուկ ոճը հայտնվեց 1960-ականներին Օսամու Տեզուկայի աշխատանքներում, իսկ քսաներորդ դարի երկրորդ կեսին այն տարածվեց աշխարհով մեկ՝ ձեռք բերելով հազարավոր հանդիսատեսների համակրանքը թե՛ Ճապոնիայում և թե՛ արտերկրում։ Անիմեն հանդիսատեսին է մատուցվում կինոթատրոններում, հեռուստատեսային հաղորդումների և համացանցի միջոցով։ Այն բաժանվում է մի շարք ժանրերի և այսպիսով ընդգրկում է հանդիսատեսի լայն շրջանակներ։

Անիմեն արվեստի բազմաբնույթ տեսակ է՝ իրեն հատուկ արտադրման մեթոդներով և տեխնիկայով, որոնք տարիների ընթացքում զարգացում են ապրել և հարմարվել են ժամանակակից տեխնոլոգիաներին։ Անիմե արտադրության գործընթացի ժամանակ ուշադրություն է դարձվում ոչ այնքան հերոսի շարժման անիմացիայի ստեղծմանը, որքան միջավայրի և իրադարձությունների իրատեսականությանը, ինչպես նաև տեսախցիկի էֆեկտներին՝ կադրի խոշորացման, անկյունային հայացքի և տեսարանի շարժմանը։ Հերոսների արտաքինի և կառուցվածքի ստեղծման ընթացքում օգտագործվում են զանազան գեղարվեստական ոճեր, այդ պատճառով նրանց արտաքին հատկությունները կարող են խիստ տարբերվել միմյանցից։ Օրինակ՝ հերոսները կարող են ունենալ անիմեին հատուկ մեծ և էմոցիոնալ աչքեր կամ էլ իրական չափի աչքեր։

Անիմե արտադրությամբ զբաղվում է ավելի քան 430 ստուդիա՝ ներառյալ այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Studio Ghibli-ն, Gainax-ը և Toei Animation-ը։ Չնայած նրան, որ անիմեն գրավում է տեղական ֆիլմային շուկայի համեմատաբար մեծ մասը, այն նաև գրանցում է բավականին մեծ թվաքանակով DVD վաճառքներ և աշխարհում շատ տարածված է դարձել հեռուստատեսային անգլերեն հնչյունավորման վերելքից հետո։

անիմե հերոսի պատկեր

Իմ կարծիքը

Այս 10 տարվա ընդացքում շատ հայտնի է դարձել անիմեն։Այս տարիների ընթացքում անիմեն շատ դուր է եկել երեխաներին և դառել է այսպես ասած (թրենդ)։Ինձ էլ է շատ դուր եկել և ես շատ եմ դիտում անիմե ինձ դուր է գալիս նրա համար որ ինքը այսպես ասած մուլտֆիլմի ավելի հասուն տեսակ է ինձ թվում է ինչքան էլ մեծ լինենք մենք ուզում էնք դիտել մուլտֆիլմ բայց սովորական մուլտֆիլմերը շատ մանկական է դրա համար էլ մարդիք դիտում են անիմե։Ես ուզում եմ առանձնացնել իմ կարծիքով ամենա լավ անիմեները օրինակի համար նառուտո,վան պիս,վոլեյբոլ։

Աղբյուր․https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%B6%D5%AB%D5%B4%D5%A5