Posted in երեվակայական մաթեմատիկա

Ստուգատես

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    10 նյութ
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    ֆինանսական կրթություն,նվիրեու իմ ալգորիթմը,ֆլեշմոբային շաբաթ
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։
    https://grigoridanielyan.wordpress.com/2021/03/17/%d5%b6%d5%be%d5%ab%d6%80%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%ab%d5%b4-%d5%a1%d5%ac%d5%a3%d5%b8%d6%80%d5%ab%d5%bf%d5%b4%d5%a8/

    https://grigoridanielyan.wordpress.com/2021/04/21/%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1/
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    ոչմեկին
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Մինչև մայիսի 05/20/21
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Մաթեմատիկա խոհանոցում
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    ակտիվ
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    9
Posted in երեվակայական մաթեմատիկա

խնդիրներ

1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք:

Լուծում
570 : (7 + 2 + 1) = 570 : 10 = 57 կգ
57 · 7 = 399 կգ
57 · 2 = 114 կգ
57 · 1 = 57 կգ
Պատ.՝ պղինձ – 399 կգ, ալյումին – 114 կգ, նիկել – 57 կգ

2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:

Լուծում
70 – (30 + 30) = 70 – 60 = 10 սմ
10/2 = 5 սմ
30/5 = 6 սմ
Պատ.՝ 6 սմ

3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով: 

Windows10_HP.jpg

Ընդհանուր – 20
Կարմիր – 6
Մյուս գույներ – 14

Լուծում
14 · 100 : 20 = 1400/20 = 70%
Պատ.՝ 70%

4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

Լուծում
8000 · 2 : 100 = 16000/100 = 160 դր
8000 + 160 = 8160 դր
Պատ.՝ 8160 դր

5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15%-ով էժանանալուց հետո:

Լուծում
700 · 15 : 100 = 10500/100 = 105 դր
700 – 105 = 595 դր
Պատ.՝ 595 դր

6. Կորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:

Պատ.՝ (-5;0)

7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ: Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

Լուծում
ավագ – x – 18
կրտսեր – x + 18
(x – 18)7 = x + 18
7x – 126 = x + 18
7x – x = 18 + 126
6x = 144
x = 144/6
x = 24
Պատ.՝ 24 ընկույզ

8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

Լուծում
60 – 35 = 25%
25% = 140 գ
140/25 = 5,6 գ
5,6 · 35 = 196 գ
Պատ.՝ 196 գ

9. Տրված է {1;3;5} բազմությունը: Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

Posted in երեվակայական մաթեմատիկա

Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ

  1. Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:
    • Առնվազն պետք է հանենք չորս գնդակ։
  2. Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:
    • 16 : 2 = 8
    • Պատ․՝ տատիկը ուներ 8 թոռնիկ։
  3. Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:
    • 40 : 2 = 20
    • Պատ․՝ 20-րդ օրվա ընթացքում։
  4. Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի: Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6 մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:
    • Պատ․՝ ավելի շատ խմեց կաթ։
Posted in երեվակայական մաթեմատիկա

Մաթեմատիկա` բաց լսարանում

Աստիճաններին նստած են աղջիկ ու տղա։
-Ես տղա եմ, – ասում է սև մազերով երեխան։
-Իսկ ես աղջիկ եմ, – ասում է շիկահեր երեխան։
Եթե երեխաներից գոնե մեկը ստում է, ապա ի՞նչ գույնի են տղայի մազերը։

տղան շիկահեր է:

2. Խորհրդարանը կազմված է 100 քաղաքական գործիչներ, որոնցից յուրաքանչյուրը կա՛մ ճշտախոս է, կա՛մ ստախոս։ Հայտնի է, որ նրանց ցանկացած զույգից գոնե մեկը ճշտախոս է։ Քանի՞ ճշտախոս քաղաքական գործիչ կա խորհրդարանում, եթե հայտնի է, որ խորհրդարանականներից գոնե մեկը ստախոս է։

Պատ.՝ 50

3. Մահապատժի դատապարտված ավազակին թագավորն ասաց․ «Քեզ տրվում է վերջին խոսքի հնարավորություն․ եթե դու հիմա սուտ ասես, ապա քեզ կախելու են, իսկ եթե ճիշտ ասես, խեղդելու են»։ Փոքր-ինչ մտածելուց հետո ավազակն այնպիսի բան ասաց, որ թագավորը չկարողացավ իրականացնել իր սպառնալիքները։ Ի՞նչ ասաց նա։

4. Գևորգն ասաց․
-Հակոբը 1000-ից շատ գիրք ունի։
Ո՛չ, – հակադրվեց Աշոտը, – նա ավելի քիչ գիրք ունի։
Այնուամենայնիվ, նա գիրք ունի, – պնդեց Սարգիսը։
Եթե այս պնդումներից միայն մեկն է ճիշտ, ապա որքա՞ն գիրք ունի Հակոբը:

Սարգիսը ճիշտ է այնուամենայնիվ նա գիրք ունի: