Posted in պատմություն

Առաջադրանք 1

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:

Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած: Չափավոր էր նաև ավագանու կենցաղը: Սակայն պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարիներ հոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը:Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը: Լեգիոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում: Անընդհատ զոհեր էին լինում: Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում: Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ: Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին:Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից: Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին բացառապես ստրուկներ: Ազատ աշխատանքը դուրս մղվեց:Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող Աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը: Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին: Աճեց առանձին գործիչների ձգտումը`   պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին:Ընկել էր նաև բանակի մարտունակությունը: Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր: Ք.ա. II դարի վերջերից բանակն սկսեց պարտություններ կրել: Անհրաժեշտ էր ստեղծել արհեստավարժ բանակ:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Լուցիոս Կոռնելիոս Սուլլա (մ.թ.ա. 81 թ. հունվարի 27 — 28՝ անվանն ավելացվել է Ֆելիքս (Երջանիկ) մականունը, լատ.՝ Lucius Cornelius Sulla (Felix); մ.թ.ա. 138 — մ.թ.ա. 78), հին հռոմեական պետական գործիչ, զորավար, մ.թ.ա. 82 — 79 թթ. դիկտատոր (այդ կոչմանն է արժանացել «օրենքների գրման և հանրապետության ամրապնդման» նպատակով[4]), կոնսուլ մ.թ.ա. 88 և մ.թ.ա. 80 թվականներին, կայսր, պետական կառավարման համակարգի բարեփոխիչ։

Հաղթական պատերազմներ է վարել Միհրդատ Եվպատորի դեմ։ Առաջին հռոմեացին էր, որը քաղաքացիական պատերազմների ընթացքում ուժով գրավել է Հռոմ քաղաքը, ընդ որում երկու անգամ։ Մնացել է հետագա սերունդների հիշողության մեջ որպես դաժան բռնապետ, որը սակայն կամովին հրաժարվել է անսահմանափակ իշխանությունից և հեռացել պետական կառավարման գործերից։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:
Գլադիատորական խաղերի առաջացման հիմնական պատճառը հանդիսանում են Էտրուսկյան մահվան ծեսերը։ Մարդկային զոհաբերությունների պոտենցիալ զոհերը /ոչ միայն ստրուկներ, այլև ազատներ/ պետք է սուրը ձեռքին կռվեին գերեզմանի մոտ։ Թույլը զոհվում էր, իսկ ուժեղը մնում կենդանի՝ արժանանալով ներկաների հիացմունքին։ Շատ ստրուկներ կամավոր ձգտում էին գլադիատորների դպրոց ընկնել, քանի որ արենայում կռվելով և հասարակության հարգանքը նվաճելով կարող էին նվաճել նաև ազատություն։ Հաճախ ստրուկները կռիվներ էին սարքում իրար մեջ, որպեսզի այդ կերպ ցուցադրեին ցենտուրիոններին իրենց ուժը։ Գլադիատորական դպրոցներում նորեկներին սպասում էին դաժան վարժանքներ, շատերը չէին դիմանում անսովոր ծանրաբեռնվածությանը։ Ք. ․ա. ․ 106 թվականին գլադիատորական խաղերը մտնում են հանրային հանդիսախաղերի շարքը։ Այդ ժամանակից սկսած՝ պետությունը իր մագիստրատների վրա էր դնում այդ հանդիսախաղերի կազմակերպման հոգսը։ Գլադիատորական խաղերը թե մայրաքաղաքում, թե՛ ողջ երկրում դառնում են ամենասիրված հանդիսախաղը, և այդ հանգամանքը արագ ըմբռնում ու հաշվի են առնում նրանք, ովքեր ձգտում էին առաջխաղացման։ Կեսարը մ. թ. ա. 65 թ. կազմակերպեց խաղեր, որոնց մասնակցեց գլադիատորների 320 զույգ։ Թշնամիները վախեցան. ահարկու էին այդ զինված կտրիճները և, բացի այդ, նրանց շքեղափայլ խաղերը դարձան վստահելի միջոց՝ շահելու ժողովրդի համակրանքը և ձայներ ապահովելու ընտրություններում։ Մ. թ. ա. 63 թ. Ցիցերոնի առաջարկությամբ ընդունվեց մի օրենք, որը մագիստրության թեկնածուներին արգելում էր ընտրություններին նախորդող երկու տարիների ընթացքում,,գլադիատորներ տալ՛՛։ Սակայն ոչ ոք չէր կարող մասնավոր անձանց արգելել, որ այդպիսիք,,տան՛՛ մահացած հարազատի հոգեհանգստի պատրվակով, մանավանդ, եթե վերջինս ժառանգներին կտակել էր այդ առթիվ գլադիատորական խաղեր կազմակերպել։

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, համացանց