Posted in Գրականույթւն

տնային աշխատանք

14.03.2023

Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի ,,Ծառերը,, պատմվածքը:
1. Լավը չես, մեջդ վրեժ չկա. մեկնաբանի՛ր միտքը:

Մարդու մեջ վրեժ լինելն այդքան էլ վատ բան չէ, որովհետև նրանք մեկ-մեկ պետք է պատասխանեն ուրիշներին, իրենց արած սխալների համար:

2. Մեկնաբանի՛ր միտքը. Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

Ինձ թվում է այս հատվածը ուզում է ասել, որ մարդը չպիտի լինի շատ բարի, որովհետև այդպես ուրիշները կարող են չարաշահել նրա բարությունը, բայց նաև չպիտի լինի շատ չար, որովհետև կան մարդիկ, որոնք կարող են լավ վարվել նրա հետ։
3. Խիղճ- խեղճություն. գրի՛ր կարծիքիդ, ի՞նչ են նշանակում բառերը, ինչո՞վ են տարբերվում:

Իմ կարծիքով խիղճը դա ներելու կարողությունն է։ Խիղճը պետք է ցույց տալ, բայց առաջին հերթին ունենալ։ Խեղճությունը, խեղճ լինելն է։ Այդ դեպքում մարդը պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն։
4. Ո՞ր միտքը դու կառանձնացնես:

Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ — երբ գազանի մեջ է: