Posted in Հայոց լեզու և Գրականություն 9

Ուսումնական ապրիլ

Ապրիլի 1-15

Հրանտ Մաթևոսյան Կանաչ դաշտը» պատմվածքը:

  • բառարանային աշխատանք,
  • խոսքի պատկերավորման միջոցները պատմվածքում,
  • վերլուծություն, աշխատանքների ներկայացում բլոգներում:

«Կանաչ դաշտը» պատմվածքը կյանքի, ապրելու պայքարի մասին է։ Գայլը հարձակվում էր քուռակի և մայր ձիու վրա, սակայն մայրը փորձում է պաշտպանվել, փրկել քուռակի և իր կյանքը: Մայր ձին պարանով կապված էր, նա չէր կարող իրեն ամբողովին պաշտպանել, իսկ քուռակը ֆիզիկապես արձակ էր, բայց հոգով՝ կապված մորը։
Այստեղ դժվար է ասել ո՞վ է չարը․ գա՞յլը, որ հարձակվեց ձիու վրա։ Բայց չէ՞ որ գայլը չէր կարող դատարկ ձեռքերով վերադառնալ տուն՝ սոված թողնելով իր երեք ձագերին, չէ՞ որ նրանք նույնպես սպասում էին իրենց մոր վերադառնալուն։ Ստացվում է, որ գայլը կռվում էր իր ձագերի համար, իսկ ձին՝ իր քուռակի։
Վերջում ձին մահացավ։ Նա մահացավ, բայց չպարտվեց։ Ըստ իս, այդտեղ ակնհայտորեն հաղթեց ձին՝ նա արժանապատվորեն մեռավ, բայց պաշտպանեց և փրկեց իր քուռակին։ Իսկ գայլը՝ հոշոտված ու հոգնած, դատարկաձեռն վերադարձավ իր ձագերի մոտ։
Մարդկային կյանքում նույնպես այդպես է․ յուրաքանչյուրս պայքարում ենք մեր սեփական փրկության համար՝ միգուցե անգամ վնասելով մյուսներին։ Եվ մեր ծնողները նույնպես տալիս են ամեն ինչ մեզ համար։ Դա և՛ կենդանիների և՛ մարդկանց մոտ խոսում է անչափ ու հզոր սիրո մասին։

Ինձ դուր եկած 2 հատվածները

Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։

Գործնական քերականություն

Կարդա՛ մենիմաստ և բազմիմաստ բառերին վերաբերող նյութը:

1. Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ

երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց

Այս տարի հացը քաղեցին հուլիսին։

Ես 12։00 հաց եմ ուտում։

Կարող է նշանակել ինչպես ապրանք, այնպես էլ այս ապրանքի պատրաստման գործընթաց:

ծով

Ես շատ եմ սիրում ծովը։

Ես խորտակվեցի նրա աչքերի ծովում։

ալեկոծվել

Այսօր ամբողջ որը ծովը ալեկոծվում էր։

Հոգիս ալեկոծվեց նրա խոսքից։

քար

Ես վոտքս հարվածեծի քարին։

Ես զարմացա նրա քար անտարբերությունից։

երկաթե

Ես կառուցեցի երկաթե դարպաս։

Նրա սիրտը ինչպես երկաթ լինի։

2. Գործնական քերականություն, էջ 18-19 ՝  gyurjinyan-hayoc-lezu (1) 

Ապրիլի 15-28

Կարդա՛ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ավանդազրույցը:

Ի՞նչ կարող ես պատմել հեթանոս հայերի հավատալիքների, մեռնող ու հառնող աստծո, բնության զարթոնքի մասին:

Գտի՛ր տեղանուններ, որոնք կապված են Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ:

Կարդա՛ Վահան Տերյանի «Չեմ դավաճանի իմ Նուարդին…» տրիոլետը:

Գտնել տրիոլետի երկու՝ ակնհայտ ու թաքնված գաղափարները:

 Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում   ինչե՞ր են խորհրդանշում:

Ի՞նչ է տրիոլետը. համացանցի օգնությամբ գտի՛ր այլ օրինակներ:

Փորձի՛ր ինքդ գրել տրիոլետ գրել:

Վանատուր

Վանատուր, հյուրընկալության աստվածն է հայ հին դիցաբանության մեջ։ Համարվել է պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան, օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշվել է հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նրան անվանել են Ամանորյա դից։ Նավասարդ ամսվա մեկին, երբ հասունացել են պտուղները, ժողովուրդը հավաքվել է Բագրևանդ գավառում՝ Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի տաճարում ու Վանատուրին նվիրված շրջակա օթևաններում և մեծ շուքով նշել են Վանատուրի տոնախմբությունը։

Արամազդ

Հայկական դիցաբանության գերագույն աստված՝ երկնքի ու երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

Գտի՛ր տեղանուններ, որոնք կապված են Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ:

Արզնի

Արա Գեղեցիկի և Շամիրամի ավանդության հետ է կապված Արզնի անվանումը, որը գյուղ և կուրորտային ավան է Աբովյանի շրջանում։ Վիրավորված Արային մարտի վայրից տանում են և հանձնում Շամիրամին, ասելով՝ «առ զննի», այսինքն՝ ստուգիր, քննիր, Արան ո՞ղջ է, թե՞ ոչ։ Այստեղից էլ տեղանվան անունը՝ Արզնի։

ԱՐԱՅԻ  (լեռ)

Արայի լեռան անունը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային, ով ըստ հայկական դիցաբանության իր ներքևի դաշտում է ճակատամարտել Ասորեստանի սեր տենչացող թագուհու՝ Շամիրամի հետ։

Վանա լիճ

Ըստ ավանդության, Ասորեստանի աշխարհակալ թագուհի Շամիրամը, երբ զբոսանքի է դուրս գալիս ծովափ, տեսնում է մի խումբ երեխաների, որոնք մի ուլունք են գտել ավազների միջից։ Շամիրամը վերցնում է ուլունքը երեխաների ձեռքից, որը ունենում է կախարդական ուժ։ Շամիրամը այդ ուլունքով հմայում էր ում որ ուզում էր։ Շամիրամի կյանքը անցնում է վայելքների մեջ։ Եվ այն ժամանակ, երբ Շամիրամի ուշքն ու միտքը վայելքների հետ էր, Զրադաշտ մոգը կամենում է իշխանությանը տիրանալ։ Շամիրամը գնում է նրա դեմ կռվելու։ Պատերազմում պարտվում է Շամիրամը և ոտքով փախչում Հայաստան։ Ճանապարհին կանգ չի առնում, իսկ թշնամի զինվորները հալածում էին նրան։ Երբ հասնում են Շամիրամին, խլում են ուլունքը և շպրտում, որ գցեն Վանա լճի մեջ։ Շամիրամը ուժասպառ, հուսահատությունից արձակում է իր մազերը, ոլորում պարսատիկի պես և մեջը մի ապառաժ դնում ու պտտեցնում, որ արձակի փախչողների հետևից։ Եվ բարկությունից պտտեցնում է այնպիսի ուժով, որ մազերը պոկվում են, ապառաժն էլ թռչում ընկնում է շատ հեռու: Իսկ Շամիրամը տեղն ու տեղը քար է կտրում։ Զինվորներին հաջողվում է ուլունքը գցել Վանա ծովը՝ «ուլունք Շամիրամա ի ծով»:

2.Կարդա՛ Վահան Տերյանի «Չեմ դավաճանի իմ Նուարդին…» տրիոլետը:

Ի՞նչ է տրիոլետը. համացանցի օգնությամբ գտի՛ր այլ օրինակներ:

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։

Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից 

Վահան Տերյան

Ես չեմ հոգնել սիրելուց, և երգերից և ցավից,

Ուղիներից,անծանոթ, աղետներից նորանոր,

Ողջույն նորից ու նորից, նոր խնդություն, նոր թախիծ,

Եվ առավոտ անստվեր, և մեջգիշեր սևավոր։

Սիրտ իմ, բաց ես աշխարհի և չարի դեմ, սիրտ իմ բա՛ց

Աշխարհն արև, աշխարհն ամպ, սիրտ աղբյուր ես դու զուլալ։

Սիրտ իմ հազար ցնորքով, հազար երգով ես արբած,

Վիճակված է քեզ հնչել — երգով խնդալ, երգով լալ։

Ու խնդում է լացդ պարզ և խնդումդ լացի պես,

Տխրություն է ամեն ինչ — երազ է և մոռացում։

Բացված ես դու, սիրտ իմ, նուրբ շուշանի պես, ծաղկի պես

Եվ արևն է այրում քեղ և մրրիկն է քեզ ծեծում…

Հեղինակ՝

https://wordpress.com/me

Թողնել մեկնաբանություն