Posted in Հայոց լեզու 9

Թեստ

1. Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա:


1) դափնեվարդ, գիրկնդխառն, հեռաձիգ, բարվոքել
2) պատշգամբ, առնչվել, բարյացակամ, միմիանց
3) անհեթեթ, հեղեղատ, բազրիք, արհավիրք
4) երփներանգ, հղբանալ, պախուրց, գիշերօթիկ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում միասին:


1) բարձր(աշխարհիկ), հիսուն(երեք), ի(վերուստ)
2) առ(ձեռն), բերնե(բերան), թեթև(քաշային)
3) առ(այժմ), ի(սպառ), հար(հավիտյան)
4) նոր(ջուղայեցի), առ(այն), համ(երկրացի)

3. Ո՞ր շարքի բաղադրյալ հատուկ անունների միայն մեկ բաղադրիչն է գրվում
մեծատառով:

1) ՄԵԾ ԵՂԵՌՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ԼԱ ՄԱՆՇ
2) ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔ
3) ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, ՄԵԾ ՄՀԵՐ, ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄ
4) ՆՈՐ ՏԱՐԻ, ՀԻՆ ՀՌՈՄ, «ՊԱՏՎՈ ԼԵԳԵՈՆ» ՇՔԱՆՇԱՆ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերի տառերի և հնչյունների քանակն է հավասար:

1) անորոշ, հայորդի, արջաորս
2) ալեվարս, ապերջանիկ, ինքնաեռ
3) անընկեր, ակնբախ, բարձրանալ
4) կայսերապաշտ, մանրիկ, աստղալից

5. Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա:

1) քրիստոնեություն, բնափայտ, կուտակել, դժգունել
2) անզգուշաբար, բուսաբանական, անզուգադրելի, ալրաղաց
3) կառուցապատում, ձկնաբուծարան, քնքշանք, կապտականաչ
4) բուրաստան, գուժկան, ուխտադրժորեն, դաշունահարել

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) գիրթ, շեշտակի, կտրուկ
2) նենգ, խաբեբա, գծուծ
3) սիրալիր, անբասիր, գորովալից
4) ցանկալի, տենչալի, բերկրալի

7. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն:

1) գորշ օրեր — գորշ վերարկու
2) ծաղկից հոտ քաշել — հոտ արածեցնել
3) փող հնչեցնել — փող ծախսել
4) կետ որսալ — կետ դնել

8. Ո՞ր տարբերակում են ճիշտ համապատասխանում տրված բառերն ու դրանց բացատրությունները:

ա. տատասկ
բ. հյուլե
գ. սկահակ
դ. բալասան
ե. խորշակ

1. տաք քամի
2. բուժական խոտերից պատրաստված դեղ
3. փշոտ տերևներով խոտաբույս
4. նվազագույն մասնիկ

1) ա-2, բ-1, դ-4, ե-3
2) ա-2, բ-4, գ-3, ե-1
3) ա-3, բ-4, դ-2, ե-1
4) ա-3, գ-4, դ-2, ե-1

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմությամբ պարզ:

1) դրվագ, փափուկ, կայարան
2) վիթխարի, թախիծ, պարտեզ
3) խրճիթ, միտք, հրավեր
4) արձակ, գետին, դեղձան

10. Ո՞ր շարքի բոլոր բառերում հոդակապ կա:

1) խճաքար, որմնադիր, բարեգութ, հնավանդ
2) կարեվեր, բյուրեղապակի, ծանրաշարժ, թիկնազոր
3) հորդաբուխ, ալեհույզ, կաթնասուն, գետնանուշ
4) հոգեվիճակ, կորամեջը, հողմավար, գյուղեգյուղ

11. Ո՞ր նախադասության մեջ ապակատար ձևաբայ (կախյալ դերբայ) չկա:

1) Հասկացրո՛ւ նրանց, որ մարդը ազատ պիտի լինի, որ ոչ ոք իրավունք չունի ուրիշի իրավունքը ջնջելու:
2) Զվարթը թախիծով նայեց իրենց գյուղի կողմը և տխրեց, որ այլևս չի տեսնելու ծնողներին, խաղընկերներին:
3) Այն թռչող վայրկյանը, որ մարդիկ կյանք են անվանում, հավերժական է թվում այս խեղճերին. սակայն տեսնենք` ինչ է վաղը լինելու:
4) Տունդարձի ճանապարհին նա մտովի պատկերացրեց, թե ինչպիսի կարոտով էր
գրկելու իր զավակներին:

12. Ո՞ր շարքում հոգնակի թվի կազմության սխալ չկա:

1) հացթուխներ, սպաեր, գինեգործներ
2) չվերթեր, բուժկետեր, տետրներ
3) դաշտամկներ, բեռնակիրներ, լրագիրներ
4) օրհներգեր, մորաքույրեր, գործավարներ


13. Ո՞ր նախադասության մեջ դիմորոշ հոդի գործածություն կա:

1) Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ՝ միտքդ երկար, կյանքդ կարճ:
2) Երբ ցույց էին տվել Չարենցին, վերջինս ասել էր. «Այդ նկարը պետք է ինձ տաս»:
3) Ծերուկ զինվորս քեզ կասեմ մի բան, հողն է քո ուժը, ոչ թե սին ոսկին:
4) Պատանին կանգնեց դիմացս ու առանց աչք թարթելու նայեց ինձ:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի սխալ ձև կա:

1) Մարդ չպետք է զբաղվի իր չսիրած գործով:
2) Եթե ուզում ես հաղթողի դերում լինել, պետք է չհավատալ կեղծ խոսքերին:
3) Նա նման չի այն մարդկանց, որոնք սովորաբար կապկում են ուրիշներին:
4) Մի՛ արա ուրիշին այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն:

15. Ո՞ր նախադասությունն է համապատասխանում տրված գծապատկերին:


1) Դուք կսարսափեիք, երբ տեսնեիք այս մարդկային դեմքերը, հառաչանք կարձակեիք, երբ հոգնած աչքերով ձեզ դիմավորեին նրանք, ում դուք անսահման կարոտել եք:
2) Հյուրերը, որոնք ցանկանում էին կամաց-կամաց ցրվել, ծանր հառաչանք արձակեցին. նրանք զգացին, որ իրենց թևերն ու ոտքերը թմրել են, և սաստիկ թուլություն են զգում:
3) Նա, որ այդքան փորձառու էր, բանակցությունները վարում էր բացառիկ վարպետությամբ, և չնայած խորամանկությանն ու փորձին՝ Փիլոնը ստիպված էր հստակ ու կոնկրետ պայմաններ հանձն առնել, որպեսզի դիմացինն իրեն խաբված չզգա:
4) Այն ժամանակ, երբ այս անվեհեր հյուրերը տեղավորվեցին դուքսի սեղանի մոտ, Ռաֆայելը, որ երեկ ճաշից հետո ինչ-որ պատրվակով դուրս էր եկել, զգուշությամբ չքացել, ներկայացավ հանդիսավոր դեմքով:

16. Ո՞ր նախադասության մեջ բաղադրյալ ստորոգյալ կա:

1) Ազատ ժամանակ նրա հիմնական զբաղմունքը ընթերցելն է:

2) ժողովուրդը հեքիաթների մեջ է արտահայտում իր իղձերը:
3) Ո՞վ պիտի հոգ տանի սովալլուկ որբերի մասին:
4) Շատ մի՛ խորագիր անորոշության լաբիրինթոսում:

17. Ո՞րն է բարդ նախադասություն:

1) Բելը կանգնել էր զորքից բավական հեռու, Հայկը՝ առաջին շարքում:

2) Ամենքը հետաքրքրված առաջ էին գալիս՝ տեսնելու սպանվածի կնոջը՝ անծանոթ իշխանուհուն:
3) Արշակը շփոթված մտածում էր այդ լուրը ամբողջ երկրում տարածելու և ամեն տեղ հասցնելու մասին:
4) Չանցած մի քանի վայրկյան` ներս մտավ իշխանը՝ ըստ սովորության՝ ձգված կանգնելով բոլորի առջև:

18. Ո՞ր նախադասության մեջ կրկնադիր շաղկապ կա (նախադասությունները կետադրված չեն):

1) Ինձ պատմել են, որ այնտեղ էլ ոչ մի չարխ չի պտտվում, ոչ՛ մի կուժ չի շինվում:
2) Ոչ՛ Պագանինին կդադարեր մի մեծ երգահան լինելուց, ոչ՛ էլ Ռուբենսը՝ մի մեծ նկարիչ:
3) Ծով կար նրա մտքում, և այդ ծովը ափ էր շպրտում երբեմն սև թավիշե գլխարկով մի գլուխ՛ մազերը կարճ կտրած, երբեմն՛ երկարազգեստ մի կնոջ՛ թիկունքին երկար ծամեր:
4) Կարծում էր՛ կգրի մի կարճ պատմվածք կամ մի ակնարկ կամ էլ որոշ ժամանակով գրելը կհետաձգի, մինչև բավարար նյութ կհավաքվի ավելի ծավալուն գործի համար:

19. Ո՞ր նախադասության մեջ է որոշիչն արտահայտված ածականով:

1) Անիկը լուրը լսել էր կատարյալ անտարբերությամբ:
2) Ընկերոջ նվիրած հեռախոսը կորցրել էր:
3) Հիշողությանս մեջ մնացել է ուրիշ պատմություն՝ կապված այդ օրերի հետ:
4) Սովորություն է դարձել խմելու ջրի վատնումը:

20. Ո՞ր նախադասության մեջ համաձայնության սխալ կա:

1) Կա՛մ Թինան, կա՛մ Լիանան պիտի ավարտին հասցնեն գործը:

2) Ամեն ինչ՝ թագը, գայիսոնը, հարստությունը, կարող է աղավաղել մարդկությունը մարդու մեջ:
3) Նրա պարթև հասակը, հպարտ կեցվածքը այդ պահին մի տեսակ անշուք թվացին:
4) Տերյանի «Մթնշաղի անուրջները» նոր էջ բացեց հայ բանաստեղծության մեջ։

21. Ո՞ր նախադասության մեջ կետադրական սխալ կա:

1) Այս ամառ, ըստ կանխատեսումների, շոգ է լինելու, և կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինիգործերդ հետաձգես մինչև աշուն։
2) Բոլոր արարածները, որ կան աշխարհում թռչուններ, կենդանիներ՝ վայրի և
ընտանի, իրենց ծնողներից են ստանում կյանքի առաջին հմտությունները:
3) Եղել է մի քաղաք, և մարդիկ, եզները սայլերին լծած կամ ուղտերին նստած, եկել են այդ քաղաքը՝ առևտուր անելու:

4) Աստված մարդուն տվել է ուշիմություն, բարեփոխվելու հնարավորություն, և մարդը գիտակցելով այդ՝ պետք է ձգտի կատարելության:

22. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

Հինգերորդ օրվա վերջում՝ ………………………………………………….նա, հաշվեց, որ նավը դեռ յոթ մղոն հեռու է իրենից, և ինքն անկարող է հասնել նրան:

1) ծովի ալիքների վրա օրորվելով
2) օվկիանոսի խորքում
3) ինքն իրեն հավաքելով
4) ուշ երեկոյան

23. Նախադասությունները նշող թվերի դասավորության ո՞ր տարբերակն է համապատասխանում դրանց տրամաբանական ճիշտ հաջորդականությանը:

1.Ռուս բանաստեղծ Անդրեյ Բելին գուցե տեղյակ էր դրանից և անչափ վախենում էր արևի ճառագայթներից, արևոտ օրերին երբեք չէր զբոսնում և տնից դուրս էր գալիս միայն ամպամած օրերին կամ երեկոները:
2.Այսօր մարդկությունը գիտակցել է, որ «շիկացած գազանի» վրա տեղի ունեցող պրոցեսներից են կախված մոլորակի կլիման և մարդու առողջությունը, մարդու համար խիստ վտանգավոր են մագնիսական փոթորիկները:
3.Գիտնականները նշում են, որ 18-րդ դարը մարդկության պատմության մեջ ամենասառը դարն է եղել. մոլորակի միջին ջերմաստիճանը բավական ցածր է եղել, և դրա հետ է կապված եղել մարդկանց մահացության աննախադեպ ցածր տոկոսը:
4.Հենց այդ դարաշրջանում արևի վրա ոչ մի պայթյուն չի եղել. լուսատուն գոյատևել է շատ խաղաղ, ինչը ևս նպաստել է մարդկանց առողջ լինելուն:
1) 3, 1, 4, 2
2) 4, 3, 2, 1
3) 3, 4, 2, 1

4) 4, 1, 2, 3

Հեղինակ՝

https://wordpress.com/me

Թողնել մեկնաբանություն