Posted in հայոց լեզու

Դասարանական

1.       Տրված նախադասություններում ընդգծել ներգործող խնդիրները․

Ես անչափ հուզվել էի ծնողներիս անակնկալ այցից։

Երիտասարդի համազգեստը կարվել էր Թիֆլիսիսց հրավիրված դերձակի կողմից։

Երկինքը միանգամից ծածկվեց ամպերով։

Փողոցները փակվել էին մեքենաներով։

Նամակը բարձրաձայն կարդացվեց պապի կողմից։

2.       Նախադասությունները դարձրո՛ւ ներգործող անուղղակի խնդրով։

Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց։
Հինգ դիմումները լրացվեցին Սիմոնի կողմից:

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։
Քամին հալածվեց մառախուղի թանձր քուլաներից

Զինվորները բերում էին Զոհրակին։ 
Զոհրակը բերվեց զինվորների կողմից:

Միջոցի խնդիր

Այն առարկան, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի անուղղակի խնդիր։

Միջոցի անուղղակի խնդիրը դրվում է գործիական հոլովով և պահանջում է ումով, ինչով հարցերը։

Միջոցի անուղղակի խնդիրը արտահայտվում է նաև սեռական հոլովի և միջոցով, ձեռքով կապական բառերի կապակցությամբ, օրինակ՝ Նա իր վատ գործերն անում էր ուրիշների միջոցով։

3.Գտի՛ր միջոցի անուղղակի խնդիրները։

Արմենը քարերով ամրացրել էր իր նկուղը։

Ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը։

Ծանոթների միջոցով նա վերջապես տեղավորվեց լավ աշխատանքի։

Աղջկա վարսերը կապված էին ժապավենով։

Հավաքվածները կռվում էին քարերով ու փայտերով։ 

Հեղինակ՝

https://wordpress.com/me

Թողնել մեկնաբանություն